Ինչո՞ւ են արդյոք մարդիկ այսքան անասուն

ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Ուեստ Սփրիգֆիլդ քաղաքի բնակիչն իր ընկերուհուն ծեծելու համար բավական տարօրինակ «միջոց» է ընտրել. 34-ամյա Քիթ Պարոն իր սիրեցյալին ծեծի է ենթարկել պիթոնով, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Associated Press-ին։

 

Պարոյի և նրա ընկերուհու միջև վեճ է ծագել, ինչի ընթացքում տղամարդը մոտակայքում գտնվող տերարիումից հանել է իր տնային պիթոնին, և դրանով մի քանի անգամ ուժեղ հարվածել աղջկան, ով այդ պահին լոգարանի մեջ պառկած է եղել։

 

Ծեծից հետո Պարոն պիթոնին գցել է տաք ջրով լոգարանի մեջ, ինչ հետևանքով սողունը սատկել է։

 

Ինչ վերաբերում է տուժածին, ապա նա մի քանի կապտուկներ է ստացել, ձեռքերի, որովայնի, մեջքի և ծնկների հատվածում։ Միջադեպից հետո Պարոն դիմել է փախուստի, սակայն, մի քանի օր անց ինքնակամ հանձնվել է ոստիկանությանը։

Leave a comment