АНЕКДОТЫ

անեկդոտըհետախույզներիմասին

Ուրեմն, մրցույթ է կազմակերպվում, որը պետք է որոշի, թե ի վերջո, ո՞ր երկրի հետախուզական ծառայությունն է ամենաուժեղը։ Տարբեր փորձություններից հետո, եզրափակիչ են դուրս գալիս իսրայյելական Մոսսադը, ամերիկյան ԿՀՎ-ն (ЦРУ) և Ռուսական ԱԴԾ-ն (ФСБ)։ Վերջն փորձությունը կայանում է հետևյալում. անտառ բաց է թողնվում մի նապաստակ և 1 ժամ հետո տվյալ հետախուզության ներկյացուցիչները պետք է սկսեն փնտրել նրան, ով ավելի շուտ գտավ կամ սպանեց՝ կհաղթի։
Սկզբում գնում է Մոսսադը։ Անտառի բոլոր կենդանիներին կաշառում է ու վերջապես մի շաբաթից հետո աղվեսը մատնում է նապաստակի թաքստոցը…
Հետո մտնում են ամերիկացիները և մի օր տևող անարդյունք փնտրտուքներից հետո կանչում են ռմբակոծիչներ, որոնք անտառը նապալմով վառում են՝ սպանելով մեջը եղած բոլոր կենդանիներին։ Ամերիկացիք էլ ասում են, որ ոնց էլ չլինի՝ նապաստակն էլ սատկած կլինի։
Վերջում ռուսների հերթն է։ Երկու հատ 2 մետրանոց բակլան մտնում է անտառ ու մի երկու ժամից էս երկուսը դուրս են գալիս՝ հետները մի լա՜վ ծեծած, ատամները թափած, եղունքները քաշած արջ քարշ տալով, որը իրեն ճղելով գոռում է.
– Ես եմ նապաստակը, ես եմ նապաստակը….

Օրվաանեկդոտը

Երկու ընկեր գնում են լողափ։ Ընկերներից մեկը ամեն իրիկուն տարբեր գեղեցկուհիների ուղղեկցությամբ գալիս ա ընկերջը բարի գիշեր ա ասում, աչքով անում ու գնում։ Էս մյուս ընկերը չի դիմանում հարցնում ա.
– Ապեր, էդ ոնց ես անում, որ ամեն օր մի հատ թազա ծիտ ես կպցնում։
– Հեչ, ուղղակի լողափ գնալուց, պլավկիներիս մեջ կարտոֆիլ եմ դնում, դու էլ փորձի…
Հաջորդ օրը էս հաջողակ ընկերը դեռ քնած ա լինում, մեկ էլ սենյակի դուռը բացվում է ու լացելով ներս է մտնում մյուս ընկերը.
– Ապեր, քո ասածի պես արեցի՝ սաղ պլյաժը խնդում էր վրես…
Էս ընկերը նայում ա լացող ընկերոջը.
– Այ հիմար, սխալ կողմից ես դրել։ՃՃՃՃ

Օրվաանեկդոտը

Պապը թոռան հետ խոսում է.
-Է՜հ, թոռ ջան, էն ժամանակ ուրիշ էր էլի։ Առաջ 1000 դրամով մտնում էիր խանութ ու մի 5 կիլո կարտոֆիլ, 7 կիլո շաքարավազ, 5 տուփ ծխախոտ, 4 տուփ թեյ ու մի 3 տուփ էլ սուրճը ձեռքիդ դուրս էիր գալիս։
– Իսկ հիմա՞, պապիկ։
– Իսկ հիմա դա անհնար է թոռս… տեսախցիկները շատացրել են տականքները։ՃՃՃՃ

Անեկդոտ՝կենդանիներիպաշտպանությանմասին

Գիշերվա ժամը 4։00։ Հեռախոսը զանգում է.
-Ալլո, սա կենդանիների պաշտպանության կենտրոնն է՞։
Հնչում է քնահարամ եղած մարդու ձայնով պատասխան.
– Այո, և ո՞վ է նեղացրել քեզ այ անասուն։ՃՃՃՃ

Օրվաանեկդոտը

Մի օր Քսենիա Սոբչակը գիշերով անցնում է կենդանաբանական այգու մոտով, մեկ էլ Քսենիայի վրա է հարձակվում մի սոված կոկորդիլոս։ Կոկորդիլոսը մի պահ կանգ է առնում, նայում է Քսյուշային և հասկանում է, որ այդքան էլ սոված չէ… ավելի ուշադիր նայելուց հետո, նա հասկանում է, որ էդքան էլ կոկորդիլոս չէ…։ՃՃՃ

Թող կոկորդիլոսությունը փրկի Սոբչակին, իսկ աշխարհը կփրկի գեղեցկությունը։Ճ
Բարի լույս հայություն 😉

Օրվաանեկդոտը

Անտառում զորահավաք է սկսվում և բոլոր կենդանիները պետք է բուժկոմիսսիա անցնեն և եթե առողջական խնդիր չունեն՝ գնան բանակ։ Կենդանիները բնականաբար հիացած չեն լինում այդ հեռանկարով և փորձում են ամեն կերպ «կամիսավատ» լինեն և խորհուրդ ստանալու համար գնում են անտաառի ամենախելացի էակի ՝ բուի մոտ։ Սկզբում գալիս է նապաստակը.
– Բու ջան, ես ի՞նչ ասեմ, որ ինձ չտանեն։
– Ասա ականջներդ երկար են, կասկա չես կարողանա հագնել։
Նապաստակը մտնում է կոմիսսիա և մի 15 րոպեից հետո դուրս է վազում բացականչելով.
– Ուռաաաաա, ասեցին ականջներդ երկար եեեեեեն, քեզ բանակ չենք տանում։
Այսպես, հերթով բուին են մոտենում գայլն ու աղվեսը, արդյունքում մեկը կամիսավատ է լինում փարթամ պոչ ունենալու պատճառով, մյուսը նիհար-դիստրոֆիկ լինելու…
Վերջապես բուի մոտ է գալիս արջը.
– Բու ախպեր, ոչ ականջներս են երկար, ոչ պոչս ա փարթամ, ոչ էլ դիստրոֆիկ եմ, բա ես ի՞նչ եմ անելու, որ կամիսավատ անեն։
– Դու ամեն ինչի պատրաս ե՞ս հանուն դրա, – գլուխը քորելուց հետո հարցնում է բուն։
– Հա, բու ջան, մի բան արա, մենակ թե չտանեն։
– Դե ուրեմն պետք է տանք ատամներտ թափենք, որ քաֆթառության հոդվածով չտանեն։
Ծառին մի հատ գերան են կախում, արջին դեմը կանգնացնում, տանում-բերում ու դըդըըըըըըըմփ՝ արջի մռութին… արջի բոլոր ատամները թափվում են ու սա մտնում է բուժզննման։ 5 րոպե չկա, 10 րոպե չկա, 30 րոպե չկա… մեկ էլ մի ժամ հետո էս արջը ուրախ ուրախ դուրս ա վազում՝ բացականչելով.
– ուԼաաաաաաաաա, ասին ոտնեԼսսսս ծուԼաաաաաաաա, բանակ չեն տանուուուում։ՃՃՃՃՃ

Leave a comment